Հայ

Բարի գալուստ հեքիաթ

Բարև՛,  ընկե՛ր…

«Մաուգլի» հանգստի գոտին ուրախ է այս ծանոթության համար ու ներկայանում է քեզ՝  հեքիաթ անտառի իր անուշ կանչով:

Ու՞ր գալ: Ասեմ... Լոռու բարձր, անտառապատ լեռնագագաթներից մեկը, ուր, բարեբախտաբար, դեռևս ապրում ու շնչում է վայրի բնությունը:

Քո հանգստի կազմակերպման հիմքում մենք տեսնում ենք ամենաանմիջական շփումդ բնության հետ, երբ հնարավորինս բացառված են «քաղաքակիրթ» հարմարավետությունն ու «ասֆալտախեղդ» իրականությունը: Փորձ ենք արել ամեն ինչ պատրաստել ու պահպանել բնության օրենքներին համապատասխան՝ պարզ ու գողտրիկ:

Արի տո՛ւն՝ անտառ, եւ ուրախ, արկածախնդիր, սրտաբաց ու լոռեցի  «Մաուգլին» խնամքով հոգ կտանի քո ու մտերիմներիդ հանգստի մասին:

Իսկ էլ ի՞նչ հանգիստ՝ առանց ժպիտի…

Ուրեմն ժպտա՛ ու մեկնի՛ր՝ համտեսելու անտառային ամենաքո՛  հեքիաթը:


ավելին ...

Նորություններ

12.6.2028

Քո՛ բաժին հեքիաթը...

Բոլոր նորությունները ...