Հայ

Մանկական ճամբար

«Մաուգլի» հանգստի գոտին կազմակերպում է ճամբարային հավաքներ՝ 12 տարեկան և բարձր երեխաների համար, ինչպես նաև՝ պատանիների ու երիտասարդների:

Հատուկ պատրաստվածություն ունեցող մանկավարժ ջոկատավարները լավագույնս կհոգան Ձեր երեխաների  ապահով, ակտիվ ու անմոռանալի հանգստի մասին՝ կազմակերպելով հետաքրքիր ու ճանաչողական արշավներ, ինտելեկտուալ ու զվարճալի մրցապայքարներ, կարաոկե երեկույթներ,  սեղանի թենիսի վարպետության դասեր կտան, վրանային-անտառային հանգստի տարրերին կծանոթացնեն՝ վրան դնել, առանց լուցկու կրակ անել,  սնունդ հայթայթել և այլն:

Ճամբարային փաթեթի արժեքը կախված է երեխայի տարիքից և օրերի քանակից: Գործում են զեղչեր նույն ընտանիքի երկու և ավելի երեխաների համար: Առհասարակ, զեղչային համակարգը բավականին ճկուն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կայքում նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլ. հասցեին: