Հայ

Գիշերն անտառում. Վրանային հանգիստ

Առաջարկում ենք վրանային հանգստի հրաշալի տարբերակ՝ էքստրիմի տարրերով:

Փորձառու գիդի ուղեկցությամբ Դուք բարեհաջող ու անվնաս կհաղթահարեք  լեռնային բարձունքները (դրանք հաղթահարելի են, և լեռնագնացային հմտություններ կամ հնարանքներ անհրաժեշտ չեն) և  կվրանեք ապահով լեռնագագաթին, որտեղից ազուգական տեսարան է բացվում: Սննդի և գիշերակացի համար անհրաժեշտ պարագաների մասին կհոգանք մենք, իսկ ամբողջ գիշեռ վառ մնացող խարույկի համար ցախ կհավաքենք բոլորով:

Վրանային փոքրիկ ճամբարից  կազմակերպվում են արշավներ դեպի՝
  • «Թթու ջուր» կոչվող բնական հանքային աղբյուր, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով,
  • Առջագլուխ (Առաջին գլուխ) լեռան խաչքար,
  • ինչպես նաև՝ հյուրընկալվում ենք սարվոր գյուղացիների դափերում՝ «արդար» կաթ ու մածուն համտեսելու:
Քեմփինգ ծրագիրը ենթակա է փոփոխման՝ կախված մասնակիցների տարիքային առանձնահատկություններից, առողջական վիճակից ու նախասիրություններից:

Հատուկ զեղչ՝ կիթառ նվագող անձանց համար :)