Հայ

Որտե՞ղ և Ե՞րբ

«Մաուգլի» հանգստի գոտին գտնվում է Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի հարևան անտառում (1650 մ բարձր.)՝ Հաղպատի վանական համալիրից 10 կմ հեռավորությամբ:

«Մաուգլի» հանգստի գոտին հենց Ծաղկաշատից սերող ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Դավիթ Քառյանի նախաձեռնությունն է (2006 թ.), ում գործունեության հիմնական սկզբունքը եղել է անտառի կուսականության պահպանումը, էկոլոգիապես անվնաս և մաքուր հանգստի կազմակերպումը: Հանգստի գոտու ողջ անձնակազմը հետևողական է այդ հիմնաքարային սկզբունքների պահպանման գործում:

Մեզ համար նույնքան կարևոր է լավատեսական, առողջ ու պայծառ երանգներ հաղորդել կազմակերպած հանգստին՝ առաջարկելով սրտաբաց ընդունելություն ու պատրաստակամ վերաբերմունք: