Հայ

Քարե կամուրջ

Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական հանճարեղ լուծում ունեցող կառույցներից է Սանահինի կամուրջը։ XII դ. վերջին այն կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանք տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը` 18,6 մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը` գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։