Հայ

Ախթալա

Ախթալայի վանական համալիրը հիմնադրվել է X դարում: Այն Հայաստանի քաղկեդոնական վանքերից է: Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը: Ներկա տեսքով կառուցվել է Զաքարյան նախարարական տոհմի ներկայացուցիչ, հունադավանություն ընդունած Իվանե Զաքարյանի կողմից: